Տեխնոլոգիաներ

«ՎԵԿՍ» ընկերությունն իր ստեղծման առաջին իսկ օրվանից կարևորել է օգտագործվող տեխնոլոգիաների որակական հատկանիշները: Այդ իսկ պատճառով կազմակերպությունն անընդհատ թարմացնում է իր հաստոցային պարկը`քայլելով գիտատեխնիկական առաջընթացին համընթաց:

Թե՛ փայտի, թե՛ քարի  մշակման համար «ՎԵԿՍ»-ը կիրառում է բարձր ճշգրտություն և հուսալիություն ապահովող տեխնոլոգիաներ: Արտադրական պրոցեսները կազմակերպելու համար «ՎԵԿՍ»-ը օգտագործում է իրենց նմանը չունեցող հաստոցներ ոչ միայն Հայստանում, այլև ողջ տարածաշրջանում:
Փայտի չորացումը «ՎԵԿՍ»-ում կատարվում է իտալական վակուումային չորանոցի միջոցով, որը նախատեսված է տարատեսակ փայտանյութերի չորացման համար: Կահույքի և փայտե արտադրանքի որակի գլախավոր գրավականը փայտի առավելագույն չորությունն է (8-9% խոնավություն), որը բացառում է պատրաստի արտադրանքի հնարավոր դեֆորմացիաները: Ի 

տարբերություն այլ տիպի չորանոցների, որոնք չորացումը կատարում են առնվազն 45 օրվա ընթացքում, վակուումային չորանոցը այդ արդյունքին է հասնում 3-7 օրում: Բացի անհրաժեշտ չորությունից բարձր արտադրողականություն ունեցող չորանոցն ապահովում է արտադրական պրոցեսի անընդհատությունը:

Փայտի մշակման հետագա ընթացքը նույնպես իրականացվում է իտալական և գերմանական արտադրության ճշգրիտ ծրագրային հաստոցների միջոցով` PAOLONI, MEBER, MORBIDELLI, STETON և այլն: Այս տեխնոլոգիաների և հմուտ վարպետների աշխատանքների միջոցով մենք արտադրում ենք ցանկացած տիպի և բարդության կահույք և փայտե այլ արտադրատեսակներ:

Քարե սալիկների կտրման, հղկման և փայլեցման համար օգտագործվում են իտալական արտադրության LEVI TUNISI, BRETON հաստոցները: Սրանցով է իրականացվում նաև սլաբների (մեծ չափերի սալիկներ) կտրումը, հղկումը և փայլեցումը:

Քարի գեղարվեստական մշակումը կատարվում է ամերիկյան արտադրության WATERJET և իտալական արտադրության COUNTERBRETON հաստոցների միջոցով:

Մեր կազմակերպությունը մեծ ուշադրություն է հատկացնում օժանդակ սարքավորումներին, որոնց հատուկ մասնագիտացված համալիրները թույլ են տալիս հաստոցային պարկը պահել կատարյալ վիճակում:

Copyright © 2019 VEKS. Developed by Zhora Khzmalyan