Մեր մասին

design drawing
79321210_1044825739192094_6336930379290640384_n
design drawing 79321210_1044825739192094_6336930379290640384_n

«ՎԵԿՍ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997 թվականին: Այն տեղական և միջազգային շուկայում հայտնի է հյուրանոցային, ռեստորանային, գրասենյակային, բազմաոճ խոհանոցային և բնակարանային կահույքի,  փայտյա և մետաղյա դռների, հրակայուն դռների, սեղանների, երեսապատման սալիկների ու սլաբների, գեղարվեստական քարե արտադրանքների, քարե երեսապատման նախշաքանդակների, նախշազարդ բազրիքների և բազմաթիվ այլ որակյալ արտադրատեսակների արտադրությամբ:                                                                                                                      
Բազմամյա նպատակաուղղված և կանոնավոր աշխատանքի շնորհիվ ընկերությունը ձեռք է բերել լայն ճանաչում` հասնելով որակի միջազգային չափանիշների: Իր աշխատանքի հիմքում ընկերությունը դնում է նորագույն տեխնոլոգիաներ, բացառապես բարձրորակ հումք և միջոցներ: 
 
Ընկերությունը որդեգրել է «ԱՄԵՆ ԻՆՉ ՈՐԱԿԻ ՀԱՄԱՐ, ՈՐԱԿԸ` ՁԵԶ ՀԱՄԱՐ» սկզբունքը: Հավատարիմ մնալով այս սկզբունքին` «ՎԵԿՍ» ընկերությունը մշտապես հոգ է տանում տեխնոլոգիաների նորացման, մասնագետների վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման մասին` անընդհատ կատարելագործելով իր տեսականու որակը:
 
Ընկերությունում աշխատում են բարձր որակավորում ունեցող նախագծողներ, որոնք պատրաստ են իրականացնել հաճախորդի ամենահամարձակ ցանկությունները: Դիզայներական աշխատանքներն իրականացվում են մասնագիտացված 3D Max և AutoCad ծրագրերի միջոցով:
 
Իր հաճախորդների դինամիկ աճող պահանջարկը բավարարելու համար ընկերությունն անընդհատ ընդլայնում է իր արտադրության ծավալները` հասցնելով աշխատողների թիվը 145-ի:
Ջանալով խնայել մեր հաճախորդների միջոցներն ու ժամանակը, գնումները դարձնել առավել դյուրին ու հաճելի՝ մեր կազմակերպությունը հանդես է գալիս
ցանկացած մեծության պատվերի անվճար առաքման և տեղադրման ծառայություններով:

Copyright © 2019 VEKS. Developed by Zhora Khzmalyan