Կահույքի արտադրություն

   Ընկերությունը կահույքի արտադրությանը ձեռնամուխ է եղել իր ստեղծման առաջին իսկ օրվանից: Այս ոլորտում ընկերության հաջողությունը պայմանավորված է`

  • Իտալիայից և Գերմանիայից ներկրված ժամանկակից տեխնոլոգիաներով հագեցած հաստոցներով

  • Փորձառու մասնագետներով, որոնք վերապատրաստվել են վերը նշված հաստոցներն արտադրող ընկերությաունների մասնագետների կողմից:

Բարձր տեխնոլոգիաներով համալրված մի քանի արտադրամասերում իրենց գործում հմուտ վարպետները ստեղծում են անհավանական հետաքրքիր, գեղեցիկ լուծումներով աշխատանքներ` մեկտեղելով միանգամից մի քանի առավելություններ և բարձր որակի ու նորաոճ դիզայնով կահույք:

Իբրև հումք օգտագործվում է տեղական որոշակի փայտատեսակներ, որոնք չորացվում են վակուումային չորանոցում: Ներկանյութերի բազմազան գունային ներկապնակը, տարատեսակ երեսպատվածքների (veneer) օգտագործումը հնարավորություն են տալիս առավելագույնս բավարարել հաճախորդի ամենաքմահաճ պահանջմունքները:

Ինտերիերի հարդարման համար օգտագործվում են հիմնականում փայտ, ՄԴՖ, ապակի, մետաղ և քար:

 

Ընկերությունը խորապես մասնագիտացված է հյուրանոցային կահույքի արտադրության ոլորտում, մասնավորապես`

  • Հյուրանոցային համարի ամբողջական կահավորում

  • Ընդունարան (Reception)

  • Հյուրասենյակ

  • Ռեստորանային կահույք

  • Հասարակական տարածքներ

  • Հրակայուն դռներ ( 30, 60, 90 և 120 րոպե` BM TRADA որակի սերտիֆիկատի ստանդարտներով)

  • Պատերի երեսապատման փայտյա վահանակներ

  • Շրիշակներ, պարզ և նախշազարդ քիվեր, շերտաձողեր

   «ՎԵԿՍ» ընկերությունը բացառապես միակն է տարածաշրջանում, որն ունի սերտիֆիկատ և թույլտվություն արտադրելու հրակայուն դռներ` 30, 60, 90 և 120 րոպե հրակայունության, հանրահայտ Բրիտանական BM TRADA որակի չափորոշիչ սերտիֆիկատացման ստանդարտներով` տրամադրելով BM TRADA որակի սերտիֆիկատ և հատուկ պիտակներ արտադրված դռների համար:

 

Ընկերության արտադրած դռներն աչքի են ընկնում թե’ գեղեցիկ և նորաոճ դիզայնով, և թե’ բացառիկ 32-36 dB  ձայնամեկուսացում ունենալու հատկությամբ:

 

Հյուրանոցների, ռեստորանների և այլ նմանատիպ կազմակերպությունների համար «ՎԵԿՍ»-ը առաջարկում է տարբերակիչ նշանով (logo) աթոռներ և սեղաններ:

 

«ՎԵԿՍ» ընկերությունը զերծ չէ նաև հարմարավետ գրասենյակային և բնակարանային, բազմաձև խոհանոցային, նախասրահի, ննջասենյակի և հյուրասենյակի, ամառանոցային և ցանկացած այլ տիպի կահույքի արտադրությամբ: 

Ընկերության հզոր արտադրական կարողությունները մի կողմից, բարձր որակավորում ունեցող մասնագետները մյուս կողմից, հնարավորություն են տալիս արտադրությունը զարգացնելու թե’ զանգվածային արտադրության, թե’ անհատական պատվերների իրականացման ուղղությամբ: Բարձր որակն ապահովում են ոչ միայն բարձրակարգ սարքավորումներն այլև արտադրության մեջ կիրառվող ներկերը: Դրանք ոչ ալերգիկ ներկանյութեր են և լաքեր, որոնք չեն մաշվում, չեն խազվում, նաև բավականաչափ ամուր են, պահպանում են փայտային հյուսվածքները:

 

Ընկերությունն առաջարկում է ինչպես հայտնի դիզայներների աշխատանքներ, այնպես էլ բարձր որակավորում անցած վարպետների կողմից ստեղծված մոդելներ: «ՎԵԿՍ» ընկերությունում կարել է պատվիրել կահույք և վայելել ձեր երազած կահույքը շատ կարճ ժամանակահատվածում, քանի որ ըկերության մասնագետներն ամենասեղմ ժամկետներում կիրականացնեն ձեր պատվերը: Բացի նշված տեսականու պատվերներից, կարելի է նույնիսկ նյութեղեն դարձնել երևակայած կահույքը: Դուք տալիս եք միտքը, իսկ մասնագետները` կահույքը:

 

Ընկերությունն երաշխավորում է իր արտադրանքը: Առաքումը և տեղադրումը կատարվում են անվճար:

 

Copyright © 2019 VEKS. Developed by Zhora Khzmalyan