Գեղարվեստական արտադրանք

«ՎԵԿՍ» ընկերությունը ներդրել է Հայաստանում եզակի WATERJET տեխնոլոգիայի հոսքագիծը, որը հնարավորություն է տալիս տարբեր որակի և գունավորման քարերի համակցմամբ ստեղծել հատակի ծածկեր` գեղեցիկ զարդանախշեր, տարբերակիչ էմբլեմներ և այլն: Առաջին անգամ Հայաստանում օգտագործվում է քարի` ջրի հզոր հոսանքի միջոցով կտրման տեխնոլոգիան, որը քարի ձևավոր կտրման միակ ճշգրիտ տեխնոլոգիան է: Այն հնարավորություն է տալիս կտրելու ոչ միայն ամենակարծր քարատեսակը` գրանիտը (անգամ մինչև 5սմ հաստությամբ), այլև մետաղներ, կերամիկա և այլն: Փորձառու վարպետները կարող են կատարել ձեռքի աշխատանքի ցանկացած պատվերներ: 

Copyright © 2019 VEKS. Developed by Zhora Khzmalyan